Հայաստան Քաղաքականություն 

Մամեդյարովի ասածները պետք է անհապաղ հերքվեն, եթե դա չի արվում, ուրեմն ենթադրվում է, որ նա ճիշտ է. Սողոմոնյան

analitik.am

Մտահոգությունները շատ են և եթե նախագահի հարցազրույցը նվիրված լիներ բացառապես Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, ավելի մանրամասն անդրադարձ կլիներ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ խոսելով Քոչարյանի վերջին հարցազրույցի մասին:

«Անհանգստությունները բազմաթիվ են: Ես չեմ հիշում, որ վերջին տասնամյակներին միջնորդ կողմերից մեկը հայտարարի, որ ինչ-որ ադրբեջանական համայնքը պետք է մասնակցի բանակցություններին: Մենք մինչև հիմա լավ չենք պատկերացնում, թե որն է իշխանությունների կոնցեպտը, որով նրանք մասնակցում են բանակցություններին: Ավելին՝ նրանք ասում են, որ բանակցություն չկա»,-ասել է Սողոմոնյանը:

«Այսօր հրապարակվել է Մամեդյարովի հարցազրույցը, որտեղ պնդումներ կան, որոնք անհապաղ հերքման կարիք ունեն: Եթե այդ հերքումներն արագ չեն լինում, մենք պետք է ենթադրենք, որ Մամեդյարովը ճիշտ է ասում: Իսկ այնտեղ խոսվում է Արցախի Հանրապետության կարգավիճակի մասին՝ Ադրբեջանի կազմում: Այս հարցերը պարզաբանում են պահանջում, ինչը պետք է տան իշխանությունները: Հույս ունեմ, որ դա առաջիկայում կլինի ու կլինի հստակ ձևակերպումներով»,-հավելել է նա:

Նույն շարքից