Հասարակություն 

Երբ դուրս կգա հիվանդանոցից. Գրասենյակի ղեկավարը՝ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակի մասին

analitik.am

Մանրամասներին տարբեր պատճառներով չեմ տիրապետում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ խոսելով այն մասին, թե ինչու է Ռոբերտ Քոչարյանը կրկին տեղափոխվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:

«Տվյալներն անձնական են: Գիտեմ, որ զգացողությունը լավ է, առանձնապես խնդիրներ չկան, լուրջ առողջական խնդիրներ չկան, կազդուրվելու է և հիվանդանոցից դուրս գա»,-ասաց նա:

Սողոմոնյանը տեղեկություններ չունի հնարավոր նոր վիրահատության մասին և վստահ չէ, որ նման բան եղել է. «Ենթադրում եմ, որ եղել է, բայց պետք է տեղեկանամ: Իհարկե լրացուցիչ կտեղեկացնենք այդ մասին»:

Գրասենյակի ղեկավարի խոսքերով, ինքն իրավունք չունի կապ հաստատելու նախագահի հետ՝ ելնելով վերջինիս այսօրվա ապօրինի կալանքից. «Հետևաբար տեղեկություններս ուշանում են, իմանում եմ փաստաբանների ու հարազատների միջոցով: Դրա համար, եթե նկատել եք, մեր տեղեկությունները մի քիչ ուշանում են: Նույնիսկ հեռագրերը, որոնք հղվում են նախագահի անունից, ուշանում են, քանի որ նախ տեղեկացնում ենք նրան տեղի ունեցածի մասին, ապա ստանում նրա պատասխանը»:

Նույն շարքից