Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանը կրկին կմեկնի Ռուսաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կայցելի Ռուսաստան: Այս մասին դեկտեմբերի 13-ին Երևանում ընթացող «Լազարյան ակումբի» երրորդ նիստում հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը, փոխանցում է News.am-ը:

Կարապետյանը, ելույթը սկսելով տեխնիկական դիտողությունից, հայտնեց, որ այսուհետև դրանք անցկացվելու են լեզվի մասին օրենքին համապատասխան, ինչը նախատեսում է հայերենով թարգմանություն: Վարչապետի մամուլի քարտուղարն ընդգծեց, որ գործընկերությունը հիմնված է բարեկամության և ռազմավարական հարաբերությունների վրա, իսկ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններից հետո նոր որակ է ձեռք բերել:

Կարապետյանը տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի է ունեցել 6 հանդիպում, դրանցից չորսն այս տարի, տեղի են ունեցել 2 երկրների վարչապետների հանդիպումներ: Սա երկրների միջև հարաբերությունների և վստահության մակարդակի արտահայտությունն է, շեշտեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 1-ին Երևանում հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել պաշտոնական այցերի կազմակերպման մասին, և առաջիկա ամիսներին Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով ՌԴ կայցելի: «Մենք հաճույքով ՌԴ նախագահին կսպասենք Հայաստանում պաշտոնական այցով»,- ասաց Կարապետյանը՝ նշելով գերատեսչությունների և նախարարությունների արդյունավետ աշխատանքը: Նրա խոսքով՝ ՌԴ պաշտպանության և ԱԳ նախարարների այցերը Հայաստան արդյունավետ էին, ձեռք են բերվել պայմանավորվածություններ:

Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրեց մեկ շաբաթ հետո Սանկտ Պետերբուրգ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցի մասին՝ ԵՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի ոչ պաշտոնական գագաթնաժողովին մասնակցելու համար և բարձր մակարդակով հանդիպումների մասին:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից