Հասարակություն 

3 մետրանոց կոկորդիլոսը կերել է թմրամոլին

analitik.am

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի իշխանությունները հաստատել են Պոլկի շրջանում հայտնաբերված տղամարդու մահվան պատճառը: Այս մասին հայտնում է WJAX-TV-ն:

Հունիսի վերջին, Պոլկի շրջանի ֆոսֆորային գործարանի մոտակայքում գտնվող լճակում հայտնաբերվել էր 3 մետր երկարությամբ կոկորդիլոս, որը բերանում պահել էր մահացած մարդու մնացորդները: Գիշատիչը սպանվել է։

Պարզվել է, որ մահացածը 45-ամյա Մայքլ Ֆորդն է: Սկզբում ենթադրվում էր, որ նա խեղդվել է, բայց դիահերձման արդյունքները ցույց են տվել, որ մահվան պատճառը մետամֆետամինի թունավորումն է: Կոկորդիլոսը կերել է նրան այն ժամանակ, երբ վերջինս արդեն մահացած է եղել։

Նույն շարքից