Հասարակություն 

Մարգարիտա Սիմոնյանի արձագանքը՝ ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը

analitik.am

RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը խոսել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին՝ շնորհավորելով բոլոր հայերին:

«Հղում եմ իմ երախտիքն ու արցունքները, որոնք առաջացել են 1915 թվականին գազանաբար տանջահար եղած իմ նախնիների արյունից: Մենք հիշում ենք, շնորհակալություն, որ դուք ևս հիշում եք»,-գրել է նա:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Սենատը ցեղասպանության մասին բանաձևն ընդունեց դեկտեմբերի 12-ին, միաձայն:

Նույն շարքից