Քաղաքականություն 

Ադրբեջանի առաջ պետք է բարձրացնել 1915 թվականի Ցեղասպանության ճանաչման հարցը. Քաղաքագետ

analitik.am

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանն իր էջում գրում է.

«Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովն իր հարցազրույցում խոսում է վստահություն հաստատելու մասին՝ փախստականների վերադարձ, Ադրբեջանի կազմում Ղարաբաղի լայն ինքնավարություն, մարդու իրավունքների պաշտպանություն և այլն:

Ադրբեջանի առաջ պետք է բարձրացնել 1915 թվականի Ցեղասպանության ճանաչման հարցը: Առանց դրա ինչ վստահություն մասին է կարող խոսք գնալ, առավել ևս, որ իրենց պետական գործիչները հրապարակայնորեն դա ժխտում են: Եթե ժխտում են, էլ ինչ վստահության:

Կճանաչեն, հետո կքննարկենք վստահության հարցը»:

Նույն շարքից