Քաղաքականություն 

Նիկոլ Փաշինյանի խոսնակը՝ Էլմար Մամեդյարովի աղմկահարույց հայտարարության մասին

analitik.am

Վլադիմիր Կարապետյանը հպանցիկ է կարդացել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հարցազրույցը և չի ցանկանում մեկնաբանել այն՝ դրա համար ավելի խորը պետք է ուսումնասիրի:

Այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետի խոսնակ նաև հորդորեց հարցով մեկնաբանություն ստանալ ԱԳՆ-ից:

Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին, որ այսօր կայանալիք ասուլիսի ժամանակ մեկնաբանություններ կտրվեն:

Նշենք, որ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի ասուլիսը պետք է կայանար այսօր 12:00-ին, սակայն ժամի փոփոխություն է տեղի ունեցել, այն տեղի կունենա այսօր 15:30-ին:

Հիշեցնենք, որ Մամեդյարովը պնդել էր, թե Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցություններում հայկական կողմը խոսել է «Լավրովի պլանի» մասին:

 

Նույն շարքից