Քաղաքականություն 

Վլադիմիր Կարապետյանը՝ հնարավոր կադրային ջարդի մասին

analitik.am

Վարչապետը բազմիցս ասել է, որ հանրային ծառայողների ավելի քան 95 տոկոսը մնացել են նախկին իշխանություններից: Այդ առումով որևէ ջարդ չի եղել և չեմ կարծում, թե ջարդի նախանշաններ կան: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ խոսելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության մասին՝ կապված հեղափոխության նկիատմամբ դիմադրությունը ջարդելու հետ ու պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կարելի է ջարդի սպասել:

«Միևնույն ժամանակ նա հստակ իր վերաբերումքն է հայտնել տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, և կարծում եմ, որ մենք հետևություններ կանենք իր վերաբերմունքից»,-ասել է Կարապետյանը:

Խոսելով հայաստանյան լրատվամիջոցների մասին՝ Կարապետյանն ասաց, որ ցավոք կան լրատվամիջոցներ, որոնք անաչառ լրատվություն չեն մատուցում:

Նույն շարքից