Հասարակություն 

Մոսկվայում 3 տարեկան տղա երեխայի արյան մեջ թմրանյութ են հայտնաբերել

analitik.am

Մոսկվայում մենինգիտով հոսպիտալացված 3 տարեկան տղա երեխայի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է РЕН ТВ-ը:

Նշվում է, որ դեկտեմբերի 11-ին մայրը երեխային տարել է հիվանդանոց առողջական վիճակի վատթարացման պատճառով: Ենթադրաբար, տղան թունավորվել է թմրամիջոց պարունակող նյութով:

Երեխայի հայրը պատմել է, որ մի քանի օր առաջ իր ընկերը մարիխուանա է բերել և օգտագործել է այն: Մարիխուանայի մյուս մասը տղամարդը պահել է ավելի ուշ օգտագործելու համար: Թե ինչպես և երբ է երեխան մարիխուանա օգտագործել, ծնողները չեն նկատել:

«Московский комсомолец»-ը գրում է, որ խոսքը ոչ թե մարիխուանայի, այլ հաշիշի մասին է։ Տեղի ունեցածի փաստի առնչությամբ ստուգումներ են իրականացվում։

Նույն շարքից