Գլխավոր Քաղաքականություն 

Աննա Նաղդալյանը հերքում է Էլմար Մամեդյարովի խոսքերը. Որևէ փաստաթուղթ չի քննարկվում

analitik.am

Մենք բազմիցս նշել ենք, որ ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությունը:

Ավելի վաղ Մամեդյարովն ասել է, որ հայկական կողմը մի քանի փաստաթղթեր է ներկայացրել բանակցությունների ժամանակ, այդ թվում նաև «Լավրովի պլանը»:

Նախարարների հաջորդ հանդիպման մասով Նաղդալյանն ասաց, որ կողմերը վերջին հանդիպմանը պայմանավորվել են 2020 թվականի սկզբին շարունակել աշխատանքները. «Իսկ հանդիպման մասին հայտարարվում է միաժամանակ, երբ բոլոր մանրամասներն արդեն համաձայնեցված են լինում: Ներկայումս մանրամասները գտնվում են քննարկման փուլում»:

Նույն շարքից