Քաղաքականություն 

Ինչպես է որոշվել, թե որ լրագրողներն են գնալու Ադրբեջան. Պարզաբանում է խոսնակը

analitik.am

Լրագրողների ընտրության հարցում որպես հիմք ծառայել է պրոֆեսիոնալիզմը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուսաբանելու փորձը, ինչպես նաև հենց լրագրողների՝ Ադրբեջան մեկնելու պատրաստակամությունը: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Բավականին շահարկումներ եղան, թե ինչու էր ծրագիրը գաղտնի պահվում: Դա պայմանավորված էր մի քանի հանգամանքով. Եթե չեմ սխալվում, 17 տարվա ընմիջումից հետո սա առաջին փոխայցելությունն էր, կային որոշակի նկատառումներ՝ ելնելով անվտանգությունից և այլն: Ամենակարևորն այն է, որ կողմերի միջև պայմանավորվածություն կար ու Հայաստանը հավատարիմ է մնացել պայմանավորվածությանը»,-ասաց նա:

Նաղդալյանը նշեց, որ Հայաստանում ադրբեջանցի լրագրողները մի շարք հանդիպումներ են ունեցել, հետևաբար դրանցից հետո լիակատար գաղտնիություն պահպանել հնարավոր չէր:

Նույն շարքից