Հասարակություն 

Փարիզում դանակով զինված տղամարդը հարձակվել է ոստիկանների վրա

analitik.am

Փարիզում դանակով զինված անհայտ անձը հարձակվել է ոստիկանների վրա և լիկվիդացվել: Այս մասին հայտնում է Le Parisien-ը:

Իրավապահները հայտնում են, որ ոստիկանները դեպքի վայր ժամանել են այն բանից հետո, երբ զինված տղամարդու մասին ահազանգ է ստացվել:

Տեսնելով ոստիկաններին՝ հանցագործը 25 սմ երկարություն ունեցող դանակով հարձակվել է նրանց վրա՝ բղավելով «Ես ձեզ կսպանեմ»: Ակնթարթներ անց նա գնդակահարվել է:

Հանցագործի ինքնության մասին տեղեկություններ չեն հայտնվում:

Նույն շարքից