Քաղաքականություն 

Անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը. Աննա Նաղդալյանը՝ «Լավրովի պլանի» մասին

analitik.am

Արդյո՞ք Բրատիսլավայում կամ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ քննարկվել է «Լավրովի պլանը» և ինչ է այն իրենից ներկայացնում: Այսօր հարցրեցին ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանին:

Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարարը հայտնել էր, որ Բրատիսլավայում հայկական կողմը ներկայացրել է «Լավրովի պլանը»:

Նաղդալյանը հայտարարեց, որ ներկա փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում. «Ինչ վերաբերում է Մամեդյարովի ասածին, ես չէի ցանկանա համարել, որ այստեղ պարզապես տեխնիկական վրիպակ կա, քանի որ անհասկանալի է, թե ինչի մասին է խոսում պարոն Մամեդյարովը»:

Նույն շարքից