Քաղաքականություն 

3 օր մտածեց, մտածեց, մտածեց ու «կատակեց»․ Սոլովյովը՝ Զելենսկիի պատասխանի մասին

analitik.am

Հայտնի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի պատասխանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անհաջող է անվանել: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով վերջինիս Telegram ալիքին։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հարցազրույցներից մեկում Զելենսկին պատասխանել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի դիտողությանը, ով «Նորմանդյան ձևաչափով» գագաթնաժողովից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ գազի մասին խոսելիս մեջբերել էր Սերգեյ Միխալկովի հայտնի ոտանավորը։

Պուտինն ասել է. «А у нас в квартире газ. А у вас?»՝ առաջարկելով Ուկրաինային 25 տոկոսով ավելի էժան գազ, իսկ Զելենսկին պատասխանել է՝ «А у нас газопровод»:

Ըստ Սոլովյովի, Ուկրաինայի նախագահը երեք օր մտածել, մտածել, մտածել է և «կատակել»:

Նույն շարքից