Բարի օր Քաղաքականություն 

Լեռնային Ղարաբաղն իր պատմության ընթացքում երբեք չի եղել երկհամայնքային միավոր. ՀՀ ԱԳՆ

analitik.am

Լեռնային Ղարաբաղն իր պատմության ընթացքում երբեք չի եղել երկհամայնքային միավոր: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Անգամ Խորհրդային տարիներին ԼՂ-ն եղել է հայկական ինքնավարություն: Չնայած Ադրբեջանի կողմից իրականացված քաղաքականությանը՝ փոխելու ԼՂ-ի ժողովրդագրական պատկերն ի հաշիվ ադրբեջանցիների վերաբնակեցման, հայերը Լեռնային Ղարաբաղում միշտ եղել են բացարձակ մեծամասնություն: Այս մասին, ի դեպ խոսել է ինչպես Հեյդար Ալիևը, այնպես էլ՝ Իլհամ Ալիևը»,-ասաց Նաղդալյանը:

ՀՀ ԱԳՆ խոսնակի խոսքերով միջհամայնքային հանդիպումների թեմաների վերաբերյալ դատողությունները համարվում են արհեստածին. «Դրանք մեկ նպատակ ունեն՝ պայմանականություններ մտցնել Արցախի իշխանությունների խաղաղ կարգավորման գործընթացին լիարժեք կողմ դառնալու հարցում»:

Նույն շարքից