Հասարակություն 

Բոլոր պաշտոնները, որոնք այս պահին զբաղեցնում է Կարեն Կարապետյանը

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, որը մտել է ՌԴ նախագահին առընթեր  փորձագիտական խորհրդի կազմ, մի շարք պաշտոններ է զբաղեցնում ՌԴ-ում։ Նախկին վարչապետը «ՌԷՊ Հոլդինգ» ԲԸ Տնօրենների խորհրդի նախագահն է։ «ՌԷՊ Հոլդինգ» ԲԸ-ն ռուսաստանյան առաջատար էներգամեքենաշինական հոլդինգ է, որը ստեղծում, արտադրում եւ մատակարարում է նոր սերնդի էներգետիկական սարքավորումներ։ Իրականացնում է ինժինիրինգային մշակումներ, արտադրում եւ համալիր մատակարարում էներգետիկական եւ էլեկտրատեխնիկական սարքավորումներ գազային, նավթային, մետալուրգիական եւ քիմիական արդյունաբերության, էներգետիկայի եւ էլեկտրացանցային համալիրի համար։ Այս մասին գրում է News.am-ը:

Կարապետյանը նաեւ «Զարուբեժնեվտ» ԲԸ Տնօրենների խորհրդի անդամ է։ Ընկերությունը դիվերսիֆիկացված պետական նավթագազային հոլդինգ է՝ սեգմենտներում ակտիվներով եւ նախագծերով՝ երկրաբանական հետախուզման եւ ածխաջրածինների արդյունահանման, նավթավերամշակման եւ սպառման, սերվիսների եւ այլ ակտիվներ։

Բացի այդ, Կարապետյանը «Էներգոէֆեկտ ԳՊԲ» ՍՊԸ Տնօրենների խորհրդի անդամ է։ Այն արտադրում եւ իրականացնում է էներգետիկ արդյունավետության բարձրացման համալիր որոշումներ բիզնեսի եւ բյուջետային ոլորտի համար։ Հիմնական իրավասություններն են՝ իրավաբանական, ֆինանսական եւ տեխնոլոգիական համալրումներ, էներգասերվիսային ծառայությունների եւ նախագծերի ֆինանսավորում եւ վերջնական հանձնում։

Նախկին վարչապետը  նաեւ «Ուրալմաշ ՆԳՕ Հոլդինգ» ՍՊԸ Տնօրենների խորհրդի անդամ է։ Այն հորատասարքերի հայրենական խոշոր արտադրողն է շահագործային եւ խոր հորատման համար։ Հոլդինգի գործունեության կարեւորագույն նպատակը պատվիրատուներին  արդիական, բարձրարդյունավետ հորատասարքերի մատակարարումն է պայմանագրերին համապատասխան, հաճախորդներին բարձրորակ տեխնիկական ծառայության մատուցումը։

Կարապետյանը նաեւ Խոսքային տեխնոլոգիաների կենտրոն ընկերությունների խմբի Տնօրենների խորհրդի անդամ է։ Խումբը ռուսական ընկերություն է, մշակում է ինովացիոն համակարգեր սինթեզի եւ խոսքի ճանաչման ոլորտում, կատարում լսա-տեսատեղեկատվության, ձայնային եւ մուլտիմոդալ բիոմետրիայի վերլուծություններ։

Կարեն Կարապետյանը դարձել է ՌԴ կառավարությանն առընթեր փորձագիտական խորհրդի անդամ:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից