Միջազգային Քաղաքականություն 

«Ապրել չեմ ուզում»․ Լուկաշենկոն՝ պետության ղեկավարի պաշտոնում աշխատելու դժվարությունների մասին

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է պետության ղեկավարի պաշտոնում աշխատելու դժվարությունների մասին, և որ դրա պատճառով, որոշ իրավիճակներում, նրա մոտ կորում է ապրելու ցանկությունը։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով БЕЛТА-ին։

«Նախարարների զեկույցներից հետո ապրել չեմ ուզում»,-ասել է նախագահը։

Ըստ նրա, որպես կանոն, իր ենթականները վաղ առավոտից ինչ-որ բան սխալ են անում, սակայն կեսօրին իրավիճակը կարգավորվում է․ «Կարծես թե ինչ-որ արև երևաց ամպերի ետևից»,-ասել է նա։

Այնուամենայնիվ, երեկոյան տհաճ իրավիճակները կարող են կրկնվել, ինչի արդյունքում պետության ղեկավարը կարող է գիշերը չքնել։

Նույն շարքից