Միջազգային Քաղաքականություն 

Նրանք կարող են ծնկի գալ, համբուրել ձեր կոշիկները, սակայն հետո․․․ Լուկաշենկոն խոսել է իր կյանքի ու մասնագիտության մասին

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիսվել է իր կյանքի մանրամասներով բժշկական համալսարանների ուսանողների և դասախոսների հետ հանդիպմանը: Այս մասին հայտնում է Լենտան։

Նա իր մասնագիտական ​​կարիերան համեմատել է բժշկի կարիերայի հետ՝ նշելով, որ բժշկական պրակտիկան «դաժան մասնագիտություն» է․ «Ձեզ կարող են մեկ օրվա ընթացքում շատ հաճոյախոսություններ ասեն, խոնարհվեն ձեր առաջ, ծնկի գան, համբուրեն ձեր կոշիկները: Իսկ ընդմիջումից հետո նրանք կարող են այնպես նախատել, որ չեք ցանկանա ապրել»,-ասել է նա։

Հոկտեմբերին Լուկաշենկոն խոսել է Կառավարման ակադեմիայի ուսանողների հետ և ասել, որ իր նախագահության ավարտից հետո կցանկանար ռեկտոր դառնալ:

Նույն շարքից