Հասարակություն 

Ջորջ Սորոսը ճանաչվել է երկրորդ ամենաազդեցիկ մարդն Ուկրաինայում

analitik.am

Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը երկրորդ ամենաազդեցիկ մարդն է Ուկրանիայում: «Ուկրաինայի ամենաազդեցիկ մարդկանց ու երևույթների» վարկանիշային աղյուսակը հրապարակվել է ուկրաինական «Вести» պարբերականում:

Քաղաքագետները պնդում են, որ հենց Սորոսն է հանդիսանում ոգեշնչող այն բարեփոխումների համար, որոնք Ուկրաինայում փորձում են իրականացնել 2014 թվականից: Բացի դրանից, կարծիք կա, որ Սորոսն ուղիղ ազդեցություն ունի Ուկրաինայի վարչապետի և նրա կառավարության, ինչպես նաև մի խումբ պատգամավորների վրա: Ցանկում նրա հայտնվելը կապ ունի չափազանց մեծ ազդեցության հետ, որը վերջինս ունի Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Սորոսը դա անում է իր կողմից ֆինանսավորվող տասնյակ կազմակերպությունների միջոցով:

Նշենք, որ միակ մարդը, ով առաջ է անցել Սորոսից, երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին է:

Նույն շարքից