Քաղաքականություն 

Թուրք պատմաբանն արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Հայտնի թուրք պատմաբան Թաներ Ակչամը ողջունել է ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը:

«Դա պատմական որոշում է և պատմական օր ոչ միայն հայերի, այլև թուրք ժողովրդի և բոլոր նրանց համար, ովքեր պայքարում են ճշմարտության և արդարության համար», - գրել է Ակչամը ֆեյսբուքյան իր էջում:

Նա նաև նշել է, որ այդ որոշումը ենթակա չէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հաստատման, քանի որ ըստ նրա՝ իրավաբանական տեսանկյունից ԱՄՆ-ն արդեն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից