Հասարակություն 

Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել առեղծվածային գարշահոտության պատճառով

analitik.am

Tigerair ավիաընկերության իքնաթիռը, որը մեկնում էր Ադելաիդայից Սիդնեյ, արտակարգ վայրէջք է կատարել Մելբուրնի օդանավակայանում:

Հայտնի է, որ ուղևորները տարօրինակ հոտ են զգացել, ինչի հետևանքով օդաչուները, ելնելով անվտանգության պահպանման կանոններից, որոշում են կայացրել անհապաղ վայրէջք կատարել:

Օդանավակայանում ինքնաթիռը դիմավորել են փրկարարները և շտապօգնությունը: 3 ուղևոր հոսպիտալացվել է, իսկ 6 ուղևորի ցուցաբերվել է բուժօգնություն:

Մասնագետները պարզել են ինքնաթիռում գարշահոտության աղբյուրը և վերացրել այն: Սակայն հաջորդ օրը կազմակերպվել է ուղևորների թռիչքը մեկ այլ չվերթով:

Նույն շարքից