Հասարակություն 

Կատուն հայտնվել է ծանրոցում և 8 օր ապրել առանց ջրի և սննդի

analitik.am

Բրիտանիայում տիրուհին փոստով պատահաբար ուղարկել է նաև Կեքս մականունով իր սիամական կատվին:

Կատուն հայտնվել է DVD-ով ծանրոցի ներսում, որը 8 օր հետո է հասել պատվիրատուին: Վերջինս, հայտնաբերելով կատվին արկղի ներսում, Թագավորական հասարակությանը բողոք է ներկայացրել ընտանի կենդանիների հետ դաժանորեն վարվելու համար:

Անասնապահները վստահեցրել են, որ կատուն միայն ջրազրկվել է և խնամքից հետո կվերականգնվի:

Կատվի տիրուհին գտել է նրան տեղեկատվություն տարածելու շնորհիվ: Նա ամենուր փնտրել է կենդանուն և շատ է տխրել՝ իմանալով եղելության մասին:

Նույն շարքից