Քաղաքականություն 

Հայ, որը եղել է Թուրքիայում կուսակցության համահիմնադիր

analitik.am

Ըստ Ռուսարմինֆոյի՝ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմետ Դավութօղլուն դեկտեմբերի 13-ին ներկայացրել է իր հիմնած  «Ապագա»  կուսակցությունը՝ ծանոթացնելով նաև  կուսակցության համահիմնադիրների հետ:

Թուրքական կուսակցության 154 համահիմնադիրներից է հայազգի Էթիեն Մախչուպյանը, որը եղել է Դավութօղլուի առաջին խորհրդականը, իսկ այժմ թուրքական «Karar» թերթի խմբագիրն է:

Հայտնի է, որ Դավութօղլուն պաշտոնաթող է եղել Հայոց ցեղասպանությունը որպես փաստ հնչեցնելու համար:

Նույն շարքից