Քաղաքականություն 

Պուտինը պատմել է, թե ինչպիսին է եղել իր համար 2019 թվականը

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ իր համար 2019 թվականը եղել է խիստ աշխատանքային:

«Անցնող տարին այնքան աշխատանքային է եղել: Հարկավոր է վերլուծել ամենը, ինչ որ եղել է անցնող տարում, և դրանից հետո միայն կարելի է ասել, թե ինչն է եղել ամենից կարևորը երկրի կյանքում և յուրաքանչյուր մարդու համար», – նշել է Պուտինը:

Ըստ նրա՝ երբ սկսվում է աշխատանքային նոր օր, ինքը հասցնում է մոռանալ, թե ինչով է ավարտվել նախորդը:

Իսկ 2020  թվականի ամենակարևոր իրադարձությունը Պուտինը համարում է Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակը:

Նույն շարքից