Հասարակություն 

Մահացել է «Լեոն» ֆիլմի դերասանը

analitik.am

Մահացել է ամերիկացի դերասան և պրոդյուսեր Դեննի Այելլոն: Այս մասին հայտնում է  The Hollywood Reporter-ը:

Ըստ հրատարակության՝ դերասանը մահացել է դեկտեմբերի 12-ին՝ երեկոյան, կարճատև հիվանդությունից հետո:

86 –ամյա դերասանն ունի 4 դուստր, որոնք բոլորի մի կնոջից են՝ պրոդյուսեր Սենդի Քոենից: Վերջինիս հետ դերասանն ամուսնացել է 1955 թվականին:

Դեննի Այելլոն սկսել է նկարահանվել ֆիլմերում 35 տարեկանից, սակայն հասցրել է հանդես գալ 100-ավոր դերերում: Նրա դերակատարմամբ հանրահայտ ֆիլմերից են՝ «Լեոն», «Կնքահայրը 2», «Մի անգամ Ամերիկայում», «Արա՛, ինչպես ուզում ես» և այլն:

Նույն շարքից