Հասարակություն 

Վաճառվել է Վրաստանում Սաակաշվիլիի նստավայրը

analitik.am

Վրաստանի նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիի նստավայրը վաճառվել է 7,5 միլիոն լարիով:

Աճուրդի հանված նստավայրը վաճառվել է ավելի մեծ գումարով, քան նախապես նշված է եղել: Գնորդը «Աիգվինիս Սախլի» մասնավոր կազմակերպությունն է:

Սվանեթիում գտնվող նստավայրը կառուցվել է 2011 թվականին: Հայտնի չէ՝ արդյոք Սաակաշվիլին հասցրել է մնալ այնտեղ, քանի որ 2012 թ. Սաակաշվիլիի կուսակցությունը պարտվել է խորհրդարանական ընտրություններում, իսկ ինքը պաշտոնաթող է եղել:

Նույն շարքից