Հայաստան Քաղաքականություն 

Վարչապետի քարոզչական վլադիմիրկարապետյանական թևը նեղվել է. Միհրան Հակոբյան

analitik.am

Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Վարչապետի քարոզչական թիմի վլադիմիրկարապետյանական թևը նեղվել է իմ այն պնդումից, որ Փաշինյանի քարոզչական թիմն անպիտան է: Իհարկե, շատ բարդ է, եթե չասենք՝ անհնար է պրոֆեսիոնալ քարոզչական աջակցություն ցուցաբերել Փաշինյանի` պրոֆեսիոնալիզմի հետ զրո առնչություն ունեցող գործունեությանը, բայց այնուամենայնիվ կրեատիվություն հասկացությունը ոչ մեկը դեռ չի չեղարկել, հատկապես՝ ՍԴ-ն յուրացնելու տխմար օպերացիայի շրջանակներում: Անպիտանության վերաբերյալ իմ պնդմանը պարոն Կարապետյանը հակադարձեց ինչ-որ անհայտ կայքով՝ «դեմս դնելով» Արարատ TV-ում աշխատելուս տարիները և 2018թ.-ի պետական հեղաշրջման պոպուլիստական տրաֆարետները:

Ուստի պետք է ևս մեկ ապգամ արձանագրել. Արարատ TV-ն, որի լրատվական-քաղաքական ծրագրերի տնօրենն եմ եղել, երբեք քարոզչամիջոց չի եղել: Դա կվկայի հենց վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, որի մասնակցությամբ հեռուստատեսային քննարկումն ամբողջապես եթեր հեռարձակվեց՝ առանց պարոն Կարապետյանի խոսքից մեկ վարկյան կտրելու: Որ Արարատ TV-ն քարոզչամիջոց չի եղել, կվկայի նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը: «Մեծ ռեսուրսների» մասին նույնպես հարցրեք պարոն Թևոսյանին, բավականին հետաքրքիր դրվագներ կպատմի:

Ինչ վերաբերվում է մերժել անվան տակ տեղի ունեցած պետական հեղաշրջմանը, ապա պարոն Կարապետյանին որ տեսնեք, անպայման հարցրեք՝ ի՞նչ եք կարծում, Ձեզ շա՞տ է մնացել:

Ի դեպ, Վլադիմիր Կարապետյանին ստիպված եմ հիասթափեցնել՝ երբ ամիսներ անց սեփական ձեռամբ կերտած անլուծելի խնդիրների անտանելի բեռից իշխանությունը զավթած անկարողները երկու ոտ էլ փոխ առած կփախչեն, սեփական հայրենիքին տեր կանգնողները նույնիսկ այս ամենից հետո կհորդորեն գործի գիտակներին շարունակել աշխատել սեփական պետության համար: Օրինակ՝ ի տարբերություն վերը հիշատակված պարոնի, հայտնի ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նման հրավեր հաստատ ստանալու է»:

Նույն շարքից