Բարի օր Քաղաքականություն 

Անդրանիկ Քոչարյանը Ռուբեն Հայրապետյանին թաքուն հորդորել է հեռանալ Հայաստանից

analitik.am

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երրորդ անձի միջոցով 10 օր առաջ հորդորել է Ռուբեն Հայրապետյանին լքել երկիրը՝ հայտնելով, որ նրան ձերբակալելու են: Այս մասին ՀՖՖ նախկին ղեկավարը հայտնել է Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում:

Հայրապետյանի խոսքերով, դա հատուկ է արվում, որպեսզի ինքը հեռանա Հայաստանից, հետո շոուն սարքեին ու ասեին, թե ինքը փախել է:

ՀՀԿ-ական նախկին պատգամավորը նշել է, որ ինքը փախնող չէ, եթե ուզում են ձերբակալեն իրեն, կարող են զանգել, ինքը կգնա ու կձերբակալվի, նույնիսկ անհրաժեշտություն չի լինի, որ ոստիկանները գնան իր տուն:

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանությունը հետախուզում իրականացրեց Հայրապետյանի տանը: Մինչ այս պահը պաշտոնապես որևէ բան չի հայտնվել այդ հետախուզության մասին:

Նույն շարքից