Գլխավոր Քաղաքականություն 

Խաչատուր Սուքիասյանը թող տղամարդ լինի՝ իր միակ տղայի հարսանիքը զարդարելու փողերը տանի՝ տա. Ռուբեն Հայրապետյան

analitik.am

Խաչատուր Սուքիասյանը կարող է գիտունիկի տեսքով գեղեցիկ խոսել տեսախցիկների առաջ: Թող տղամարդ լինի՝ իր միակ տղայի հարսանիքը զարդարելու փողերը տանի՝ տա. ինձ համար զզվելի է, որ շարունակեմ նրա մասին խոսել: Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում հայտարարել է ՀՖՖ նախկին ղեկավար Ռուբեն Հայրապետյանը:

Խոսելով «Բջնի» գործարանի մասին, որը պատկանել է Սուքիասյանին՝ Հայրապետյանը նշել է, որ այն գնել է պետությունից և ոչ մեկ անգամ է ասել՝ պատրաստ է վաճառել, եթե տան այն գումարը, որն ինքը վճարել է: Դա մի անգամ ասել է նաև Գագիկ Ծառուկյանին, որպեսզի վերջինս փոխանցի Խաչատուր Սուքիասյանին: Սակայն հիմա ամեն ինչ այլ է, գործարանը կվաճառվի, սակայն ոչ երբեք Սուքիասյանին:

Հայրապետյանի խոսքերով, ինքը հսկայական գումար է ներդրել գործարանում, նորմալ պայմաններ է ստեղծել նաև աշխատողների համար, 9 տարվա մեջ 3.661.200.409 դրամ հարկ է վճարել, այնինչ Սուքիասյանի օրոք գործարանը 12 տարվա մեջ ընդամենը 912.700.000 դրամի հարկ է վճարել: Եվ սա այն դեպքում, որ այդ տարիներին «Բջնին» միակն է եղել, որ սովորական ջուր է վաճառել: Նախկին պատգամավորը նաև թղթեր ցույց տվեց, որ գործարանը Սուքիասյանի օրոք առաջին տարիներին զրո հարկ է վճարել:

Նույն շարքից