Հայաստան Քաղաքականություն 

Մի խինդ, մի ուրախություն. Արարատ Միրզոյանի հրահանգից հետո ԱԺ աշխատակազմը ցնծության մեջ է

analitik.am

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Գաղտնիք չէ, որ Ամանորին ընդառաջ պետական գերատեսչություններում ընդունված է աշխատակազմերին պարգևավճարներ տրամադրել: Եվ, ահա, օրաթերթին ՀՀ Ազգային ժողովի ներսում տեղի ունեցող գործընթացներից մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին հրահանգել է խնայված գումարները չպահել և Ամանորին ընդառաջ տրամադրել աշխատակազմին` որպես պարգևավճար:

Բանն այն է, որ աշխատակազմում շատ շատերը 120-150 հազար դրամ են աշխատավարձ ստանում, սակայն, ըստ էության, օրենսդիր մարմնի հոգսը հենց նրանց ուսերին է: Դրա համար անհրաժեշտ է նրանց ըստ արժանավույնս գնահատել՝ հնարավորություն տալով ամանորյա ծախսերը հոգալ: ԱԺ աշխատակազմում երեկ ցնծություն էր, քանի որ մարդիկ հասկացել էին, որ նախկինում էլ ԱԺ-ն ունեցել է պատգևավճարներ տալու հնարավորություն, բայց, ըստ էության, չի արվել: Միայն, այսպես ասած, 13-րդ աշխատավարձն է տրվել, այն էլ` մշտապես բախումների ու լարվածության պայմաններում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից