Հասարակություն 

Ռուբեն Հայրապետյանը նամակներ է ստացել Աննա Հակոբյանի հիմնադրամից, սակայն երբեք գումար չի փոխանցել

analitik.am

Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանը հայտնել է, որ նվիրատվություն անելու առաջարկով նամակներ է ստանում Աննա Հակոբյանի գլխավորած հիմնադրամից:

Գործարարի խոսքերով, ինքն իհարկե ոչ մի անգամ գումար չի փոխանցել Հակոբյանի բարեգործական ֆոնդերին, քանի որ ավելի լավ գիտի, թե ինչպես բարեգործություն անի. «Իհարկե չեմ արել, որովհետև գտնում եմ, որ կարող եմ բարեգործությունն ավելի ճիշտ տեղերում անել: Օրինակ՝ կառուցեմ Դադիվանքը, որևէ հիվանդի ինքս բուժեմ, լիքը շատ բաներ կան, չէի ուզենա անդրադառնալ»:

Նույն շարքից