Միջազգային Քաղաքականություն 

Ովքեր կարող են լսել ԱՄՆ նախագահի հեռախոսազրույցները․ Անուններ

analitik.am

Սպիտակ տունը սահմանափակել է այն մարդկանց թիվը, ովքեր կարող են օգտվել այլ առաջնորդների հետ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցները լսելու հնարավորությունից: Այս մասին հայտնում է CNN-ը:

Այս որոշումը կայացվել է տեղեկատվության արտահոսքը կանխելու համար։ Այժմ, հեռախոսային խոսակցությունները կարող են լսել վարչակազմի այն աշխատակիցները, ովքեր իրենց պաշտոններին նշանակվել են ուղղակիորեն ԱՄՆ նախագահի կողմից։ Համապատասխան մարդկանց ցուցակը կազմում է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ Բրայենը։

Նրանց թվում, ովքեր կարող են լսել Թրամփի հեռախոսազրույցներն այլ պետությունների ղեկավարների հետ, ներառվել են Օ Բրայենը և նրա տեղակալը՝ Մեթ Փոթինգերը, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Միք Մալվենին և նրա տեղակալը՝ Ռոբ Բլերը:

Նույն շարքից