Հասարակություն 

Խորեն Հովհաննիսյանն ու Արկադի Անդրեասյանն ինձանից թող հեռու մնան, ԽՍՀՄ ՖՖ արխիվն իմ մոտ է, ես ամեն ինչ գիտեմ. Ռուբեն Հայրապետյան

analitik.am

Խորեն Հովհաննիսյանն ու Արկադի Անդրեասյանը լեգենդար մարդիկ են՝ իրենց լավ ու վատ կողմերով: Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում հայտարարել է Ռուբեն Հայրապետյանը:

«Խորեն Հովհաննիսյանն այլ թեմա է, խոստանում եմ, որ մի օր կխոսեմ այդ մասին, սակայն այսօր դա չեմ անի, վատ բան չեմ խոսի նրա հասցեին, քանի որ նա ՀՖՖ նախագահի թեկնածու է: Բացի դրանից, նրանք մեր ֆուտբոլի լեգենդներն են: Ես նրանց խորհուրդ կտամ, որ իմ անունը քիչ տան: Նրանք մոռանում են, թե ես ով եմ ու որտեղ եմ աշխատել: Սովետական Միության ՖՖ-ի արխիվներն իմ տանն են: Այդ արխիվում ամեն ինչ կա: Ես այն երբեք չեմ հրապարակել ու չեմ անի դա: Այնտեղ ամեն ինչ գրված է, թե ինչ է արել տվյալ ֆուտբոլիստը, ինչ վատ ու լավ արարքներ է արել: Ես դա չեմ հրապարակի, քանի որ սերունդներին երկուսի անունն էլ պետք է: Խորհուրդ կտամ նրանց հեռու մնալ ինձանից: Բայց ասեմ, որ ես նրանց համարում եմ լեգենդներ»,-ասել է նա:

Հայրապետյանը քննադատել է Անդրեասյանին, ով  խոսել է Խորեն Հովհաննիսյանի մասին, քանի որ դա հակաքարոզչություն է, նա դա կարող է անել դեկտեմբերի 23-ից հետո:

ՀՖՖ նախկին ղեկավարը խոսել է Արմեն Մելիքբեկյանի մասին ևս՝ հայտարարելով, որ վերջինս իրավունք չունի մասնակցելու ՀՖՖ նախագահի ընտրություններին:

Նույն շարքից