Ղրիմում նախկին պիոներական ճամբարի տարածքը հսկող շունը մարդու ձեռք է գտել և հանձնել այն պահակին։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով «Комсомольская правда»-ին։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 10-ին։ Ինչպես պարզվել է, մարդու վերջույթը հողի տակ մնացել է 5-6 ամիս, իսկ թե կոնկրետ որտեղ է շունը գտել այն, չի նշվում։
Ոստիկանությունում հայտնել են, որ փորձում են պարզել մահացած մարդու ինքնությունը։ Հարուցվել է քրեական գործ։