Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը խոսել է Ռուսաստանում ծնելիության անկման մասին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է բարելավել Ռուսաստանում ծնելիության մակարդակի բարձրացման համար նախատեսված միջոցառումների համակարգը, քանի որ ներկայումս այն բավարար չի համարում։ Այս մասին հայտնում է Լենտան։

Նրա խոսքերով, ծնողների աջակցության միջոցառումները վստահություն են ներշնչում մարդկանց, սակայն դա կարող է բավարար չլինել․ «Մենք կշարունակենք կատարելագործել այս բոլոր մեխանիզմները»,-ասել է նա։

Պետության ղեկավարը նշել է, որ ռուսաստանցիներն արդեն իսկ ստանում են հավելյալ վճարումներ առաջին և երկրորդ երեխաների համար, երկարացվել է մայրական կապիտալի ծրագիրը: Ծնելիության ցածր մակարդակ ունեցող մարզերում վճարվում են նպաստներ: Հաջորդ տարվանից սկսած՝ ավելի մեծ թվով մարդիկ այդ գումարը ստանալու իրավունքը կունենան: Պուտինը շեշտել է, որ դա կօգնի քաղաքացիներին «պլանավորել իրենց ընտանիքները և ավելացնել երեխաների թիվը»:

Համաձայն Պետական ​​վիճակագրության դաշնային ծառայության տվյալների՝ 2019 թվականին երկրում գրանցվել է բնակչության ռեկորդային բարձր անկում:

10 ամիսների ընթացքում երկրում մահացել է 259,6 հազար մարդ ավել, քան ծնվել է։

Նույն շարքից