Միջազգային Քաղաքականություն 

Կտուգանեն ավելի քան 80 պատգամավորի․ Ովքեր են Գերագույն ռադայի նիստերին չմասնակցող պատգամավորները

analitik.am

Գերագույն ռադայի կարգավորող հանձնաժողովը Գերագույն ռադայի խոսնակ Դմիտրի Ռազումկովին խնդրել է տուգանել ավելի քան 80 պատգամավորի, ովքեր ներկա չեն լինում նիստերին: Համապատասխան որոշումը հրապարակվել է հանձնաժողովի կայքում, փոխանցում է Լենտան։

Նոյեմբեր ամսվա ընթացքում այդ պատգամավորներն ուղղակիորեն չեն մասնակցել ավելի քան 30 տոկոս քվեարկությունների և բաց են թողել հանդիպումների կեսից ավելին: Այս կապակցությամբ առաջարկվում է զրկել նրանց այս ամսվա ընթացքում այն վճարումներից, որոնք տրամադրվում են պատգամավորներին՝ իրենց լիազորությունների իրականացման համար:

Նրանց թվում են Ուկրաինայի նախկին նախագահ, «Եվրոպական համերաշխություն» կուսակցության առաջնորդ Պյոտր Պորոշենկոն, «Ընդդիմադիր հարթակ՝ հանուն կյանքի» կուսակցության ներկայացուցիչներ Իլյա Կիվան և Վադիմ Ռաբինովիչը, ինչպես նաև «Ժողովրդի ծառա» կուսակցության պատգամավորները, այդ թվում՝ Մաքսիմ Բուժանսկին և Ալեքսանդր Դուբինսկին, ովքեր քննադատվում է կուսակցական գծից շեղվելու համար:

Նույն շարքից