Հասարակություն 

Հրշեջի կերպարով մերկապար՝ ծերանոցներից մեկում

analitik.am

Մեծ Բրիտանիայի ծերանոցներից մեկում աշխատակիցներն իրականացրել են կանանցից մեկի երազանքը՝ կազմակերպելով մերկապար նրա համար: Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով The Sun-ին։

Հաստատությունն ունի «ցանկության ծառ», որի վրա տարեց մարդիկ կարող են իրենց երազանքներով գրառումներ թողնել: Թոշակառուներից մեկը՝ 89-ամյա Ջոանը, խնդրել է, որ հրշեջի կոստյումով տղամարդն իր համար պարի: Ծերանոցի անձնակազմը կատարել է կնոջ խնդրանքը:

Հաստատության աշխատակիցներն ասել են, որ մարդկանց մեծ մասը մտածում է, որ ծերանոցում ապրող տարեց մարդիկ պարզապես հեռուստացույց են դիտում։ Սակայն նրանք փորձում են տարեցների կյանքը հետաքրքրիր ու բազմազան դարձնել։

Նույն շարքից