Գլխավոր Հայաստան Քաղաքականություն 

Փաստորեն Փաշինյանը Ռուբեն Հայրապետյանին է նկատի ունեցել. Ով է վարչապետի թիմում «առնետը»

analitik.am

Կա անձ, որը, ենթադրում ենք, ինքն էլ գիտի, որ իրեն մեղադրանք է առաջադրվելու։ Եվ մեծ հավանականություն կա, որ երբ այդ մեղադրանքն առաջադրելու պահը հասունանա, ինքը Հայաստանի Հանրապետությունում չի լինի: Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Այս մասին կառավարության ղեկավարը խոսել էր այն համատեքստում, որ որոշ պաշտոնյաներ արդեն Հայաստանում չեն լինում, երբ նրանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվում: Իսկ եթե մինչ այդ նրանց արգելվի լքել երկիրը, հարցեր կառաջանան օրենքի հետ, քանի որ իրավունք չկա սահմանափակելու մարդու ազատ տեղաշարժը:

Երեկ Սաթիկ Սեյրանյանի հետ զրույցում ՀՖՖ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը մի գաղտնիք բացեց: Նրա խոսքերով, մոտ 10 օր առաջ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը երրորդ անձի միջոցով կապ է հաստատել իր հետ և հորդորել լքել երկիրը՝ հայտնելով առաջիկայում ձերբակալելու են իրեն: Հայրապետյանը նշել է, որ ինքը փախնող չէ, եթե ձերբակալելու հարց կա, թող զանգեն, ինքը կգնա, կձերբակալվի, նույնիսկ հարկ չի լինի, որ իրավապահները գնան իր տուն:

Փաշինյանն իր հայտարարությունն արեց դեկտեմբերի 4-ին՝ ուղիղ 10 օր առաջ: Ժամանակային առումով ամեն ինչ վկայում է այն մասին, որ խոսքը հենց Հայրապետյանի մասին: Եթե իրոք այդպես է, երկու եզրահանգում կարելի է անել՝ կամ Փաշինյանը «մտածված փախցնում է» պաշտոնյաներին, կամ Փաշինյանի թիմում մարդիկ կան, ովքեր «թռնում են նրա գլխից ու փախցնում նշյալ պաշտոնյաներին»:

Նույն շարքից