Հայաստան Քաղաքականություն 

Այո՛, Ռուբեն Հայրապետյանն իմ ընկերն է, նա ի տարբերություն հարմարվողների, տեսակետ ունի. Արամ Սարգսյան

analitik.am

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները մեկնաբանելու համար 24News-ը դիմեԼ է «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին։ Վերջինս չի թաքցրել, որ ընկերական հարաբերություններ ունի Հայրապետյանի հետ։

«Այո՛, Ռուբեն Հայրապետյանն իմ ընկերն է, և դա կապ չի ունեցել ո՛չ իմ, և ո՛չ իր գրաված պաշտոններից, ոչ էլ բացարձակ հակադիր ճամբարներում լինելուց։ Գիտե՞ք ինչու, որովհետև ի տարբերություն որոշ նյութապաշտ հարմարվողների, ինքը տեսակետ ունի ու ամեն ինչ կորցնելու ռիսկի պարագայում անգամ, տղամարդավարի պահում է այդ տեսակետը։ Ռուբեն Հայրապետյանը նեղ օրվա ընկեր է, ում վրա հանգիստ կարելի է հույս դնել», - նշել է նա։

Նույն շարքից