Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանում հայտնել են, թե որն է լինելու Եվրոպայի համար «սև օրը»

analitik.am

Մինչ այս արգելված միջին ու փոքր հեռահարության հրթիռների՝ ԱՄՆ-ի կողմից փորձարկումը կարող է «սև օր» դառնալ Եվրոպայի համար: Այս մասին հայտարարել է ռուսաստանցի սենատոր Ալեքսեյ Պուշկովը:

Քաղաքական գործչի խոսքերով, փորձարկմանը կարող է հաջորդել Եվրոպայում ամերիկյան հրթիռների տեղակայումը, ինչն իր հերթին աշխարհամասը կվերադարձնի «սառը պատերազմի» տարիներ. «Մռայլ սցենարը է»,-նշել է նա:

Նշենք, որ ԱՄՆ-ն մինչ այս արգելված հրթիռները փորձարկեց դեկտեմբերի 12-ին, Կալիֆորնիայում: ԱՄՆ-ից հայտնում են, որ փորձարկումը եղել է ոչ միջուկային կոնֆիգուրացիայով: Այս փորձարկումից Կրեմլում հասկացել են, որ ԱՄՆ-ը վաղուց էր պատրաստվում դուրս գալ միջին ու փոքր հեռահարության հրթիռների մասին պայմանագրից:

Նույն շարքից