Հասարակություն Տեսանյութեր 

Երկնքում երեք արևը ցնցել է չինական քաղաքի բնակիչներին /Տեսանյութ/

Չինական Սինցզյան քաղաքի բնակիչները, հազվագյուտ երևույթի արդյունքում երկնքում տեսել են երեք արև։ Այս մասին հայտնում է Լենտան՝ հղում անելով Daily Mail-ին։

Դեկտեմբերի 12-ին, ականատեսները տեսանկարահանել են երկնքում երևացող երեք արևը։ Այս ֆենոմենալ երևույթը կոչվում է պարգելի։ Հազվագյուտ օպտիկական պատրանք է առաջանում, երբ արևի ճառագայթներն անցնում են երկնքում տափակ վեցանկյուն բյուրեղների միջով։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից