Հասարակություն 

Թրամփի կնոջ հանդերձանքը կրկին բուռն քննարկումների առիթ է դարձել

analitik.am

Համացանցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կնոջ՝ Մելանյայի զգեստը քննադատությունների պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է Express-ը:

Կոնգրեսի ավանդական Սուրբ Ծննդյան միջոցառման ժամանակ, որը տեղի է ունեցել Սպիտակ տան մեծ ճեմասրահում դեկտեմբերի 12-ին, երկրի առաջին տիկինը ներկայացել է լիբանանյան Reem Acra բրենդի երկար սպիտակ զգեստով և թիկնոցով:

Թվիթերում օգտատերերը նրա զգեստը չեն հավանել՝ նշելով, որ առաջին տիկինը, հավանաբար, այն հագել է, որպեսզի նման լինի հրեշտակի․ «Նա կարող էր նորմալ հագնել այն, ոչ թե գցել ուսերին։ Գեղեցիկ չէ»,-գրել է օգտատերերից մեկը։

Նույն շարքից