Քաղաքականություն 

ԵԽ պատգամավորներին ադրբեջանցիների ուղարկած նամակի կոպիան հայտնվել է Աշոտյանի մոտ

analitik.am

Եվրոպական խորհրդարանի բոլոր պատգամավորները բավականին սրտաճմլիկ նամակ են ստացել Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված ադրբեջանական համայնքից, որի ֆոտոկոպիան ինձ մոտ է: Այս մասին քիչ առաջ քննարկման ժամանակ հայտարեց Արմեն Աշոտյանը:

Նամակը, Աշոտյանի խոսքերով, շատ խելոք է գրված. «Նամակում ադրբեջանցիներն ասում են «Անկախ նրանից, որ հայերը մեզ սպանել են, կոտորել ու մորթել, ախր մենք շատ ենք ուզում հայերի հետ ընկերանալ, նորից խաղաղություն կառուցել: Մենք պատրաստ ենք վերադառնալ, ներել հայերին, օգնեք մեզ, որ մենք կարողանանք հայկական համայնքի հետ ճիշտ շփվել»»:

«Սա քաղաքական լուրջ մեսիջ է պարունակում: Այն բավականին վտանգավոր նամակ է, եթե հաշվի առնենք այն, որ Բրյուսելում մեր պատվիրակությունն աշխատելու մեծ փորձ չունի»,-ասաց Աշոտյանը՝ հույս հայտնելով, որ ՀՀ ԱԳՆ-ն արդեն տեսել է այդ նամակը:

«Նամակը նշան է այն բանի, որ օրակարգ է փոխվում նաև համանախագահների և միջազգային ինստիտուտների պարագայում»,-հավելեց Աշոտյանը:

 

Նույն շարքից