Հասարակություն 

Ինչ է արժեցել Երևանում «լավագույն» տոնական ծառը՝ «կայարանցի տոնածառը»

analitik.am

Այս տարի Երևանում Ամանորյա տոներն արժանանալու են 700 հազար դոլար: Հարկ է նշել, որ այս գումարի միայն մի մասն է հատկացնում Երևանը, մյուս մասը տրամադրում է կառավարությունը: Ինչպես պնդում են Երևանի քաղաքապետարանից, այս տարի քաղաքի ամանորյա բյուջեն անցած տարվա համեմատ անփոփոխ է մնացել՝ 54 միլիոն դրամ:

Ավելի ուշ ներկայացվեցին այն թվերը, թե որքան գումար է ծախսվելու առանձին վարչական շրջաններում: Ամենաշատ գումարը ծախսվելու է Կենտրոն վարչական շրջանում՝ 22-23 միլիոն դրամ, իսկ ամենաքիչը՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2 միլիոն 100 հազար դրամ:

Ինչ վերաբերում է Էրեբունի վարչական շրջանին, որտեղ տեղադրվել է վերջին օրերի համացանցի հերոս գլուխգործոց տոնածառը, ապա այստեղ Ամանորյա տոներին ծախսելու են 9 միլիոն դրամ: Էրեբունիից ավելի շատ ծախսելու են միայն Կենտրոն, Արաբկիր, Շենգավիթ վարչական շրջանները:

Նույն շարքից