Հասարակություն 

Փոխհրաձգություն՝ Ադրբեջանում. Ինչ կապ ունեն ադրբեջանցիները

analitik.am

Սանկտ Պետերբուրգում զինված բախում է տեղի ունեցել բանջարեղենի բազայում: Այս մասին հայտնում են ՌԴ ՆԳՆ-ից՝ հավելելով, որ քրեական գործ է հարուցվել:

Նախնական տեղեկություններով, բազայի տարածք են մտել ավտոմեքենաներ, որոնցից դուրս են եկել 5 անհայտ անձինք ու կրակ բացել միմյանց ուղղությամբ: Դեպքի վայրից հանցագործները դիմել են փախուստի՝ այնտեղ թողնելով ավտոմեքենաները:

Ավտոմեքենաներից մեկի սեփականատերն արդեն հայտնաբերվել է, նրան հարցաքննել են ու պարզել, որ ավտոմեքենայից մշտական օգտվում է վերջինիս ադրբեջանցի ծանոթը:

Այլ մանրամասներ չեն հայտնվում:

 

Նույն շարքից