ՀՀ Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր էջում գրում է.
«Արցախի «ադրբեջանական համայնքի» գործոնը խաղաքարտ դարձնելու ձգտումների համատեքստում կառաջարկեի անհապաղ ԱՐԹՆԱՆԱԼ առնվազն ՆԱԽԻՋԵՎԱՆԻ, ԱՐԾՎԱՇԵՆԻ, ՇԱՀՈՒՄՅԱՆԻ և այլ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ, ընդարձակել մտածելու դիապազոնը, դուրս գալ միջազգային հարթակներ, ոչ թե սահմանափակվել Կառավարությունից փոխհատուցում ստանալու հրապարակային ակցիաներով:
Իհարկե, այս գործընթացին հարկ է պետական աջակցություն, ինքս իմ ուժերի ներածին չափով պատրաստ եմ խորհրդատվություն տալ և համապատասխան փաստաթղթեր պատրաստել: Վերջին հաշվով, մենք Արցախի իրավական կարգավիճակը պետք է որոշեինք տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհով, քանի որ այն անջատվել է սոսկ կուսակցական որոշմամբ, բայց եթե արդեն ընտրվել է ազգային ինքնորոշման իրավունքի իրացման ուղին, գոնե այն հարկ է ներկայացնել բացառապես որպես փոխզիջում, ոչ թե խնդրանք կամ առաջարկություն:
Հիշենք նաև, որ ազգային ինքնորոշման իրավունքն սկզբունքորեն չեն ընդունում գերտերությունները, քանի որ իրենք իրենց երկրներում նույնպես ունեն ներազգային բազում թնջուկներ, միայն Չինաստանում թրանց թիվը հասնում է 19-ի, Հնդկաստանում՝ 28-ի և այլն ...»: