Բարի օր Հասարակություն 

Արայիկ Հարությունյանի տնօրեն բարեկամն անմեղ դեմքով քայքայում է դպրոցի կրթական համակարգը. Ուսուցչուհի

analitik.am

Analitik.am-ի հետ կապ է հաստատել ուսուցչուհի Ն. Հայրապետյանը, ով պատմել է իրենց դպրոցում տեղի ունեցող անկարգությունների մասին: Նա խնդրեց չհարապարել դպրոցի անունը՝ պարզաբանելով, որ աշխատում է տվյալ դպրոցում և չի ցանկանում խնդիրներ ունենալ. «Դպրոցում աշխատում եմ արդեն 2 տարի, սակայն վերջին մի քանի ամիսների ընթացքում այնքան բան եմ հասցրել նկատել, որ օր առաջ ուզում եմ լքել դպրոցը:

Նախ ամենակարևորի մասին խոսեմ՝ դպրոցում ճամբարներ են կազմակերպվում, ամենայն հավանականությամբ՝ ԿԳՄՍՆ-ի կողմից: Առաջին հայացքից այս ամենն անվտանգ է թվում, բայց հաշվի առնելով երեխաների շրջանում տեղի ունեցող այլասերման քարոզը, չենք կարող բացառել, որ ճամբարների կազմակերպումը հեռուն գնացող միտք ունի»:

Հայրապետյանի խոսքերով, ԿԳՄՍ նախարարությանը բացարձակ վստահել պետք չէ. «Ազգադավ գործունեություն իրականացնող չգիտեմ ում նստացրել են նախարարի աթոռին, այն էլ այն նախարուրության աթոռին, որից կախված է մեր հետագա սերունդը: Իր անփորձ բարեկամին նստացրել է դպրոցի տնօրեն, ով անմեղ դեմքով քայքայում է դպրոցի կրթական համակարգը: Նախ տվյալ տնօրենին բացարձակ չի հետաքրքրում աշակերտի ներկայությունը, չի հետաքրքրում, թե աշակերտն ինչպիսի սնունդ է ուտում դպրոցում կամ ինչու է դադարեցված դպրոցի ջեռուցումը: Հավանաբար այդ բոլոր գումարներն իր գրպանն է գնում»:

«Կոչ եմ անում բոլոր ծնողներին չվստահել ԿԳՄՍՆ-ի կողմից առաջարկած ծրագրերին, որովհետև հիմա այդ կառույցը կրթության թշնամին է ղեկավարում, այն մարդը, ով ուզում է ռոբոտացնել նոր սերնդին, ով ուզում է հանել եկեղեցու պատմությունն ու ռազմագիտությունն այն դեպքում, երբ մենք պատերազմող երկիր ենք համարվում»,-ասաց ուսուցչուհին և հավելեց, որ դպրոցը լքելուց հետո ամեն ինչ անելու է, որ հասարակությունը չհավատա և չվստահի այդ կառույցին:

 Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից