Հասարակություն 

Ոստիկանի համազգեստով աղջիկը բաց լուսանկարներ է հրապարակել և զայրացրել օգտատերերին

analitik.am

Եկատերինբուրգի ոստիկանությունը ստուգումներ է սկսել այն բանից հետո, երբ համացանցում տեղի բնակիչը հրապարակել է ոստիկանության համազգեստով բաց լուսանկարներ: Այս մասին հայտնել է Սվերդլովսկի շրջանի Ներքին գործերի կենտրոնական վարչության մամուլի ծառայության ղեկավար Վալերի Գորելիխը։

«Այժմ ստուգումներ են անցկացվում. Պարզվում է, արդյոք նա ոստիկանության աշխատակից է, եթե այդպես է, ապա նրա դեմ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ: Այս պահին մենք չենք կարող ասել, որ համակարգում կա այդպիսի աշխատող»,-ասել է Գորելիխը:

Համապատասխան գրառումը, որը հրապարակել է ենթադրյալ ոստիկանության աշխատակիցը, և որը վրդովեցրել է համացանցի օգտատերերին հայտնվել է ՎԿոնտակտե սոցիալական ցանցի խմբերից մեկում: Աղջիկն իր էջում տեղադրել է ներքնազգեստով, ինչպես նաև ոստիկանության համազգեստով լուսանկարներ:

Բացի այդ, նա իրականացրել է ուղիղ եթերներ, որոնց ընթացքում հայհոյել է, իսկ կողքին գտնվել է փոքրիկ երեխա: Որոշ օգտատերեր նաև ենթադրել են, որ նա կարող է հարբած է եղել։

Նույն շարքից