Հայաստան Քաղաքականություն 

Վլադիմիր Կարապետյանը հայտարարում է, որ Ռուբեն Հայրապետյանը կեղծ տեղեկություններ է տարածում

Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունից հետո հերթական անգամ համոզվում եմ, որ նա շարունակում է տարածել սուտն ու կեղծիքը, հիմա էլ հանրային դաշտում։

Այս մասին այսօր «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ անդրադառնալով ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը։

Հայրապետյանը երեկ երեկոյան հյուրընկալվելով «Պրեսսինգ» հաղորդաշարին, հայտարարել , թե իր նախկին ընկեր, այժմ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը 10 օր առաջ իր ընկերներից մեկի միջոցով խնդրել է իրեն փոխանցել, որպեսզի վերջինս լքի երկիրը, քանի որ վարչապետը հրաման է տվել, որ իրեն ձերբակալեն։

Վարչապետի խոսնակը նշել է, որ հանրությունը շատ լավ գիտի Հայրապետյանի արածն ու չարածը. «Ռուբեն Հայրապետյանի արածն ու չարածը, իր մասնակցությունը ընտրական պրոցեսներում հանրությունը շատ լավ գիտի, և իր վաստակած անունը, որով հանրությունն իրեն ճանաչում է, խոսուն վերաբերմունք է իր նկատմամբ»։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից