Հասարակություն 

Մեծ խաչ՝ Այնթապ գյուղի սկզբնամասում

analitik.am

Ստեփան Գևորգյանն Այնթապի բնակիչների անունից դիմել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանին՝ գյուղի սկզբնամասում երկաթե խաչ դնելու խնդրանքով:

«Երկաթյա ծաղկազարդ Խաչի ստեղծման նախաձեռնություն.

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Պարոն Ռ. Մկրտչյանին Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչներից:

Լիազորված անձեր՝ Ստեփան Գևորգյան
Պավել Մինասյան
Գևորգ Բաբայան

Դիմում

Խնդրում ենք Ձեր միջնորդությունը Երևանի քաղաքապետարան՝ Երևան համայնքի Շենգավիթ վարչական շրջանի վերջնամասում և Այնթապ գյուղի սկզբնամասում գտնվող հատման հատվածում տեղադրելու Այնթապ համայնքի բնակիչների ջանքերով պատրաստված երկաթյա Խաչ՝ ի պատիվ և պահպանություն Հայոց Բանակի քաջարի զինվորների և սպաների: Կից ներկայացնում ենք տարածքի տեղագրական հանույթը և տեղադրվող Խաչի նկարները:

Դիմող՝

Ստեփան Գևորգյան
21.11.2019թ.

Խաչը նախատեսվում է տեղադրել վերոնշյալ վայրում...»։

 

Նույն շարքից